Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Օլանդի ղազախական փոքրիկ արկածը

Օլանդի ղազախական փոքրիկ արկածը
07.12.2014 | 14:48

Ղազախական ավանդական գլխարկով Ֆրանսուա Օլանդի լուսանկարը պայթեցրել է ֆրանսիական համացանցը՝ հաղորդում է Agence France-Presse-ը: Լուսանկարն արել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարիչը՝ Օլանդի՝ Աստանա այցի ժամանակ: Լուսանկարը հրապարակվել է ղազախական իշխանությունների Instagram-ում, հետո հանվել է: Ելիսեյան պալատում չափազանց դժգոհ են եղել անհաջող լուսանկարից, որ կատակների, կոլաժների պատճառ է դարձել: Նույնիսկ առաջարկվել է թողարկել Օլանդի տեսքով տիկնիկ, որին երեխաները կարող են հագցնել ցանկացած հագուստ: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Օլանդը մեծ երկրի նախագահ է և նրան պետք է հարգել:

Դիտվել է՝ 972

Մեկնաբանություններ